Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Քամալ Խարազի. «Իրանը կարող է ստեղծել ատոմային ռ ումբ, բայց …

Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեիի ավագ խորհրդական, արտաքին հարաբերությունների ռազ-մավարական խորհրդի ղեկավար, նախկին արտգործնախարար Քամալ Խարազին արաբական հեռուստակայանին նախօրեին տված հարցազրույցում ասել է, թե իր երկիրն ունի միջուկային զ-ենք ստեղծելու հնարավորություն, սակայն նման որոշում դեռ չի ընդունել:

Դա ատոմային ռ-ումբի վերաբերյալ Իրանի ավանդական ժխտողական դիրքորոշման որոշակի փոփոխություն է: Թեհրանը մշտապես պնդել է, որ իր միջուկային ծրագիրը սոսկ խաղաղ նպատակ է հետապնդում: Իսլամական երկրի ղեկավարներն աշխարհին հավաստիացրել են, որ միջուկային զ-ենքի տիրանալու մտադրություն չունեն:

Խարազին նոր երանգ է հաղորդել այդ մոտեցմանը: Հուլիսի 17-ին նա ասել է, որ եթե Իրանի մասնագետները կարողացել են ընդամենը մի քանի օրում ուրանի հարստացման աստիճանը հասցնել 60 տոկոսի, ապա առանց դժվարությունների կկարողանան այն նաև 90 տոկոսի հասցնել:

Այդ աստիճանի զտված ուրանն անվանում են «մար-տական»: Դրա մոտ 70 կիլոգրամի պայ-թյունի հետևանքով 1945 թվականի օգոստոսի 6-ին ճապոնական Հիրոշիման մի քանի վայրկյանում ավե-րակների է վերածվել:

Մինչդեռ, քիմիական բարդ գործընթացների և ճառագ-այթման արդյունքում ուրանից կարելի է ստանալ նույնքան պլուտոնիում: 70 կիլոգրամ պլուտոնիումց հնարավոր է ստեղծել առնվազն 10-ը միջուկային ռ-ումբ՝ յուրաքանչյուրը 20 կիլոտոննա հզորությամբ:

Իրանը միջուկային կենտրոններում գազային ցենտրիֆուգներով 60 տոկոսի հարստացված ուրան է արտադրում: Դա ավելի քան 16 անգամ գերազանցում է 2015 թվականի միջազգային պայմանագրով համաձայնեցված շեմը:

Իրանն այդ պայմանագրով պարտավորվել է արտադրել առավելագույնը 3.67 տոկոսի հարստացված ուրան, ինչը բավական է խաղաղ հետազոտություններ անցկացնելու համար:

2018 թվականին Միացյալ Նահանգները նախագահ Դոնալդ Թրամփի վճռով դուրս է եկել միջազգային պայմանագրից, ինչին ի պատասխան Իրանը ոչ միայն վերագանգնել, այլև ավելացրել է հարստացված ուրանի արտադրության ծավալը և մաքրության աստիճանը:

Քամալ Խարազին ասել է, թե իր երկիրը տեխնիկապես պատրաստ է ռ-ումբ ստեղծել, բայց օրակարգում նման խնդիր դեռ չկա:

Այդ մեկնաբանությամբ նա արձագանքել է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին, ով օրերս Իսրայել և Սաուդյան Արաբիա կատարած այցերի ընթացում վստահեցրել է, թե Վաշինգտոնն ամեն ինչ կանի միջուկային զ-ենք ձեռք բերելու Թեհրանի փորձերը կանխելու համար:

Բայդենի փոխանցմամբ, Միացյալ Նահանգները պատրաստ է ծայրահեղ դեպքում նաև զ-ենքի ուժով դա ապահովել:

Խարազին հայտարարել է, թե «հարձ-ակման ենթարկվելու պարագայում Իրանը կոշտ պատասխան կտա և այն անպայման հասցեագրված կլինի նաև Իսրայելին»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս