Հատիս Լեռան Առասպելը . Ի՞նչու է լեռը կոչվում նաև Շամիրամի լեռ

Հատիս Լեռը գտնվում է Կոտայքի մարզում, Կոտայքի սարավանդի հյուսիս-արևելքում։ Բարձրությունը կազմում է 2528 մետր։

Գտնվում է Կապուտան գյուղից 2.5 կիլոմետր հեռավորության վրա։ Հարավային ստորոտից սկիզբ են առնում Քառասունակն կոչվող աղբյուրները։

Լեռն ունի անվանման այլ տարբերակներ ևս։ Կոչում են Ատիս, Հադիս, Շամիրամի լեռ։ Լեռան Շամիրամ անվանումը կապված է «Արա Գեղեցիկ և Շամիրամ» առասպելի հետ։

Ըստ ավանդության, երբ Շամիրամը պատ-երազմ է սկսում Արայի դեմ, իր զո-րքերը տեղակայում է հենց այս լեռան լանջերին, իսկ Արան, ինչպես գիտենք, Արա լեռան լանջերին։

Ըստ ավանդության այստեղ է Արան հանդիպել Շամիրամին։

Հատիս լեռը գտնվում է հենց Արա լեռան դեմ-դիմաց։ Հատիս անվանումն էլ կապում են Ատտիս աստծո անվան հետ։ Լեռան վրա են գտնվում Շամիրամի բերդի ավերակները, կա նաև փոքրիկ մի քարանձավ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս