ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան . «Ռուսաստանը մտադիր է ջնջել Ուկրաինան աշխարհի քարտեզից»

Ռուսաստանը մտադիր է ոչնչ-ացնել Ուկրաինան և ամբողջությամբ ջնջել այն աշխարհի քարտեզից։ Կրեմլը ցանկանում է անեքսիայի ենթարկել Դոնբասը, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի շրջանները։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը։

Թոմաս-Գրինֆիլդը ՄԱԿ-ի Անվ-տանգության խորհրդին ասել է, որ աճող նշաններ կան, որ Կրեմլը հիմք է ստեղծում արևելյան ուկրաինական բոլոր շրջանների, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի շրջանների անեքսիայի փորձի համար՝ «կեղծ հանրաքվեներ անցկացնելու նպատակով» միացնել Ռուսաստանին.

Նա նշել է, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «նույնիսկ ասել է, որ դա Ռուսաստանի ռազ-մական նպատակն է»։

Մեկնաբանությունները հնչել են այն բանից հետո, երբ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ասել է, որ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զ-ենքի «անընդհատ մղումը» Ուկրաինայի զի-նված ուժերին միայն երկարացրել է Կիևի վարչակարգի հոգեվարքը՝ երկարացնելով հակ-ամարտությունը և մեծացնելով զ-ոհերը»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս