Ջո Բայդեն Սի Ցզինպին զրույցից հետո ամերիկյան ատոմային ավիակիր «Ռոնալդ Ռեյգան» ռազ մանավը 90 կոր ծանիչներով մտել է Հարավչինական ծով

Ամերիկյան ատոմային ավ-իակիր Ռոնալդ Ռեյգանի գր-ոհային խումբը՝ զի-նված 90 կոր ծանիչներով և ուղղաթիռներով, մտել է Հարավչինական ծով: Այս ամենը տեղի է ունենում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցից առաջ։

Մինչ այդ ավիակիրը գտնվում էր Սինգապուրում։ 7-րդ նավատորմի հաղորդակցության բաժնի պետ Հեյլի Սիմսը նշել է, որ «Ռոնալդ Ռեյգան» ռազ-մանավը իրականացնում է «սովորական պլանային գործողություններ՝ որպես իր սովորական պարեկության մաս՝ ի աջակցություն ազատ և բաց Հնդկ-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի»:

Սակայն դեռ հուլիսի 26-ին հայտնի էր դարձել , որ ԱՄՆ-ը դիտարկում է Թայվանի մոտ ավիակիր խումբ տեղակայելու հարցը՝ Նենսի Փելոսիի այնտեղ մեկնելու պատճառով։

Նշենք , որ Չինաստանը հայտարարել էր, որ «լրջորեն պատրաստվում է» Նենսի Փելոսիի՝ Թայվան հնարավոր այցի մասով։ Նաև երեկ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը տեսաուղերձի ժամանակ սպա-ռնացել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին մասնավորապես ասելով . «կր-ակի հետ խաղալով՝ ինքդ քեզ կհրկ -իզես»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս