Էրդողան. «Պուտինի հետ պայմանավորվել ենք առևտուրն անել ռուբլով»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների միջև առևտուրն անցնելու ռուբլով։

Մասնավորապես, նախատեսվում է երկրների միջև ապրանքաշրջանառությունը հասցնել 100 միլիարդ դոլարի, բացի այդ, Թուրքիայի նախագահը հավելել է, որ «լուրջ առաջընթաց» կա ռուսական «Միր» քարտը թուրքական բանկերի կողմից ընդունելու հարցում։

Էրդողանն ասել է նաև , որ Թուրքիայի առևտրի նախարարը և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը ստորագրել են տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզ, որում մտադրություն կա երկու երկրների միջև առևտուրը հասցնել մինչև 100 միլիարդ դոլարի։

Թուրքիայի նախագահի խոսքով, բանակցությունների շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել նաեւ Թուրքիայի եւ Ռուսաստանի կենտրոնական բանկերի ներկայացուցիչների միջեւ։ Նա նաեւ հայտնել է, որ այժմ հինգ թուրքական բանկեր աշխատում են ռուսական «Միր» քարտի ներդրման հարցով։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս