Փույա Հոսեինը գրել է. Հնդկաստանը նախընտրում է ՀՀ-ի միջոցով «Հյուսիս-Հարավ» միջանցքի ուղղությունը դեպի Եվրասիա ու Եվրոպա, շրջանցելով Պակիստանն ու Ադրբեջան: «Հնդկաստանը ծրագրում է Հնդկական օվկիանոսը Եվրասիայի և Եվրոպայի հետ կապել Հայաստանի տարածքով՝ ստեղծելով «Հյուսիս-Հարավ» միջանցք». Հայտարարել է Իրանում Հնդկաստանի դեսպան Հադդամ Ջարմենդրան: «Մենք ծրագրում ենք միացնել Իրանի Չաբահար
նավահանգիստն ու Հնդկական օվկիանոսը՝ Եվրասիայի եւ Ֆինլանդիայի հետ՝ ՀՀ-ի տարածքով՝ ստեղծելով «Հյուսիս-Հարավ» միջանցքը: Հնդկաստանը ծրագրում է Չաբահարը դարձնել տարածաշրջանի ամենակարևոր նավահանգիստը», _ հայտնել է դեսպանը: Չաբահար նավահանգիստը ամենամոտիկ ու ամենալավ կապող կետն է Միջին Ասիայի երկրների համար՝ դեպի բաց ծով: Այն հանդիսանում է կարևոր ռш զմավարական
կետ՝ ապրանքների տրանզիտի համար՝ Ասիայից դեպի Եվրոպա: Չաբահարի ստրատ եգիական նավահանգիստը Իրանի ամենամեծ եւ տարածաշրջանի ամենաառաջնային նավահանգիստն է: Տվյալ նավահանգիստը ունի տարեկան մոտ 8,5 մլն տոննա ապրանքների բե ռնման եւ բեռնա-թափման ներու ժ: Հնարավորություն է ստեղծվել օվկիանոսային նավերի համար մինչև հարյուր
հազար տոննա բե ռով մտնել նավահանգիստ: Նաև նախատեսված է Չաբահար նավահանգստում միջազգային օդանավակայան ստեղծել: Նավահանգիստը լիարժեք կգործարկվի ապրիլ կամ մայիս ամիսներին: Չափազանց կարևոր է էն փաստը, որ Չաբահար նավահանգիստը Ամերիկայի կողմից Իրանի դեմ պш տժամ իջոցների մեջ ներառված չէ: Չաբահար նավահանգիստը շա հագործվում է Հնդկաստանի ֆինանսական ներդրումով, և Իրանի եւ Հնդկաստանի միջև եղած պայմանագրով տվյալ
նավահանգստի շահագործումը տասը տարով վարձակալությամբ հանձնված է Հնդկաստանին: Եվ հնարավորություն է ընձեռում ապրանքների տրանզիտը իրականացնել տվյալ ուղիներով. Հնդկաստանից՝ Իրանով դեպի Աֆղանստան ու Միջին Ասիայի երկրներ՝ շրջանցելով Պակիստանը: Կարևոր եմ համարում նշել, որ Հնդկաստանը ծրագիր ունի «Հյուսիս — Հարավ» ճանապարհի ենթատեքստում զարգացնել Իրանով եւ Հայաստանով տրանզիտ ճանապարհները դեպի Եվրոպական և Եվրասիական երկրներ, իսկ հեռանկարում՝ տվյալ ծրագրին կարող է միանալ նաև Չինաստանը: Հաշվի
առնելով Հնդկաստանի ու Պակիստանի միջև եղած հակասությունները, որի պատճառով տվյալ ծրագիրը շրջանցում է Պակիստանը, Հնդկաստանը ուզում է այս ծրագրի կայացման գործում շրջանցել նաև Պակիստանի դաշնակից երկրներին, այդ թվում՝ Ադրբեջանին և Թուրքիային, բա ցառելու նպատալով այս ծրագրին նրանց կողմից որևիցե հնարավոր խп չընդոտում: Այդ իսկ պատճառով է Իրանում Հնդկաստանի դեսպանը հայտարարել, որ Հնդկաստանը ծրագրում է Հնդկական օվկիանոսը Եվրասիայի և Եվրոպայի հետ կապել Հայաստանի տարածքով: Սա աննկարագրելի մեծ հնարավորություն է բացում Հայաստանի համար՝ նշված հակասությունների եւ շա հերի համընկնման գործընթացում՝ համապատասխան ակտիվություն ցուցաբերել ու դուրս գալ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից տարիներ ի վեր իրեն պարտադրված՝ տարածաշրջանային և միջազգային նախագծերից մեկուսացվելու քաղաքականությունից: