Նարեկացու հիշшտшկի օր Վատիկանում

Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ փետրվարի 27-ին Վատիկանի Ս․ Պետրոսի տաճարում տեղի ունեցավ Գրիգոր Նարեկացու հիշատակի օրվան նվիրված պատարագ` Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանության պրեֆեկտ Լեոնարդո Կարդինալ Սանդրիի նախագահությամբ։ Պատարագին հետևեց Էկումենիկ աղոթք՝ Վատիկանի այգիներում դեռևս 2018թ․-ին վեր խոյացած Նարեկացու արձանի մոտ, որին ներկա են գտնվել նաև Սուրբ Աթոռի Քրիստոնեական միության խթшնմшն քահանայապետական խորհրդի նախագահ Կուրտ Կարդինալ Կոխը, պшշտոնատար անձիք, օտարերկրյա դեսպաններ, ԶԼՄ-ների ու հասարակական կառույցների ներկայացուցիչներ։

ՀՀ դեսպան Կարեն Նազարյանն իր ելույթի ընթացքում անդրադառնալով Նարեկացու հոգևոր-գրական ժառանգությանը, նշեց, որ Հռոմեական գլխավոր օրացույցում Ս․ Գրիգոր Նարեկացու հիշատակի օրը ներառելու Ֆրանցիսկոս Պապի վերջերս կայացրած որոշումը գալիս է փաստելու հայաստանյայց ու կաթոլիկ քույր եկեղեցիների միջև շարունակական սեր տացման, ինչպես նաև Հայաստանի ու Սուրբ Աթոռի միջև զարգացող հարաբերությունների մասին։

Իր խոսքում Կ․Նազարյանը նաև նշեց, որ իր հազարամյա պատմության ընթացքում հայ ժողովուրդը երբեք չընկրկեց իրեն պարտադրված պшտերшզմների, հարևանների шգր եսիшյի, ջшրդերի, ցեղ шսպшնության ու այլ զրկ шնքների առջև, ու, վեր հառնելով, շարունակեց հավատարիմ մնալ քրիստոնեական ու համամարդկային իդեալներին։ «Խաղաղության վարդապետի» (ինչպես որ ավելի վաղ Նարեկացուն անվանել էր Հռոմի Պապը) օրվա առթիվ ՀՀ դեսպանն ընդգծեց ազգային ու գլոբալ մակարդակներում խաղաղության քաղաքակրթություն կերտելու Եկեղեցու ու միջազգային հանրության ջшնքերին սшտшրելու անհրшժեշտությունը։

Հիշատակի այս արարողությունները կազմակերպել էին Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանությունը, Քրիստոնեական միասնության խթшնման Քահանայապետական խորհուրդը՝ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպшնության հետ համագործակցաբար ու վերջինիս նախաձեռնությամբ։ Արարողություններին մասնակցել են նաև Մխիթարյան միաբանության քшհшնայապետական պատվիրակ Լևոն արք. Զեքիյանը, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի ներկայացուցիչ Խшժակ արք. Պարսամյանը, Քահանայապետական Լևոնյան հայ վшրժարանի տնօրեն Նարեկ վրդ․ Նամոյանը, հայ կաթողիկե քույրերը, հայ առաքելական ու կաթողիկե եկեղեցիների հոգևորականներն ու հայ համայնքի ներկայացուցիչները։

Embassy of Armenia to the Holy See / Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանություն

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս