Թուրքական Լիրան արժե զրկվում է շատ ավելի արագ, քան կարելի էր ենթադրել….

Թուրքական տնտեսությունը հայտնվել է գրեթե չընդհատվող տուրբուլենտության պայմաններում և դրա, գոնե այս պահին, լավագույն ցուցիչը Թուրքիայի ազգային արժույթի՝ լիրայի պահվածքն է։ Շաբաթվա սկզբին լիրան հաջողեցրեց դոլարի և եվրոյի նկատմամբ արժեզրկվել միանգամից 15 տոկոսով՝ մասնավորապես, ամերիկյան դոլարի դիմաց հաստատվեց 7․97 լիրա փոխարժեքը։ Սա փորձագետներին թույլ տվեց ենթադրել, որ թուրքական արժույթն արդեն չի դիմանում տնտեսության դեմ ծառացած մարտահրավերներին և, ամենայն հավանականությամբ, թուրքական լիրան տարվա երկրորդ կիսամյակում կկո րցնի ևս 22%։ Ընդ որում՝ գնահատականները տրվում էին գրեթե առարկություն չընդունող տոնայնությամբ, իսկ որպես հիմնավորում մատնանշվում էր երկրում վար վող դրամավարկային քաղաքականությունը, ավելի ճիշտ՝ այդ քաղաքականությանը Թուրքիայի նախագահի ուղիղ միջամտությունը։

Խնդ իրն այն է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանգստյան օրերին աշխատանքից հեռացրել էր Թուրքիայի կենտրոնական բանկի նախագահ Նասի Աղբալին։ Թուրքիայի նախագահի այս որոշումը պայմանավորված էր հանգամանքով, որ երկրի ԿԲ-ն նախօրեին 200 բազիսային կետով բարձրացրել էր վերա ֆինանսավորման տոկոսադրույքը՝ այն սահմ անելով 19 տոկոս։ Աղբալն այս քայլը հիմնավորել էր նրանով, որ Թուրքիայի արժութային պա շարները բավարար չեն թուրքական լիրան ապահովելու համար, ինչը, բնականաբար, պիտի հանգեցնի փողի «թան կացմանը», և ԿԲ-ն այլ տարբերակ, քան նման կերպ փորձել տնտեսությունը փր կել գահավ իժումից, պարզապես չունի։ Հասկանալի է, որ Թուրքիայի ար ժութային սակարաններն անմիջապես արձագանքել էին Էրդողանի այս քայլին և կտրուկ ներքև են շպր տել լիրայի փոխարժեքը։

Այնուհանդերձ, փորձագետներն, ինչպես պարզվեց, իրենց գնահա տականներում սխ ալվել էին, քանի որ չափազանց լավատես էին։ Լիրան արժեզրկվում է շատ ավելի արագ, քան կարելի էր ենթադրել շաբաթվա սկզբում և մտավ ախություն կա, որ թուրքական տնտեսությունն առաջիկայում կարող է ընդհանրապես փլուզվել: Մտավախության աղբյուրը Եվրամիությունն է, որի գագաթնաժողովը սկսվել է երեկ և կշարունակվի մինչև վաղը։ Լուրեր են պտտվում, որ պաշտոնական Բրյուսելը կարող է ոլորտային պա տժ ամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ։ Մասնավորապես, ԵՄ-ն կարող է արգելել եվրոպական տուրիստական գործակալություններին աշխատել թուրքական տուրիստական ոլորտի հետ, ինչպես նաև ԵՄ քաղաքացիներին կոչ անել չմեկնել Թուրքիա։ Սրան զուգահեռ, եվրոպական պատժա միջոցները կարող են տարածվել Թուրքիայի էներգետիկ ոլորտի վրա։ մասնավորապես, կարող է արգ ելվել այն ընկերությունների կամ անհատների վարկ ավորումը, որոնք Կիպրոսի տարածքային ջրերում հորատման աշխատանքներ են իրականացնում։ Եթե այս պատժամիջոցների մասին նախնական տեղեկությունները հաստատվեն, ապա Թուրքիայում կարող է իսկական «արժութային սով» ստեղծվել, ինչի հետևանքով թուրքական տնտեսությունն ուղղակի փուլ կգա։ Ընդ որում, այդ անկումը կարող է շատ ավելի խ որ և ցա վոտ լինել, եթե «խրա խճանքին» միանա նաև Վաշինգտոնը, որն Անկարայի հետ սեփական հաշիվներն ունի։ Իսկ եթե ԱՄՆ-ը նույնպես միանա թուրքական «խրա խճանքին», ապա գոնե փորձագետների մի մասի պնդ մամբ՝ Թուրքիայի տնտեսությունն իր անկումով այնպիսի վիհ կստ եղծի, որ տեսանելի ապագայում այդ փոսից դուրս գալ պարզապես չի կարողանա։

1lurer.am

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս