Մենք ծայրահեղությունների հասարակություն ենք

Դավիթ Թորոսյանը իր էջում գրել է.. Ցավոք, այդպես էլ ադեկվատ չենք արձագանքում, մեզ շրջապատող աշխարհում տեղի ունեցող գործընթացներին ու իրողություններին։

Երեկ օրվա երկրորդ կեսից ես և մի խումբ այլ մասնագետներ զգուշացնում ենք տարածաշրջանում լարվածության կտրուկ աճի, զորքերի ևտեխնիկայի ակտիվ շարժի ու կուտակման մասին, իսկ հասարակությունը կամ չի տեսնում-չի լսում, կամ խուճապի է մատնվում։ Իրական քայլերը այդ երկուսի մեջտեղում են, ընկերներ

Զինված ուժերը, հավանաբար, արդեն արձագանքած պիտի լինեն, զորքերը բերելով պատրաստության համապատասխան աստիճանի, իսկ մենք ինչպես ենք արձագանքում, ինչ ենք անում որպես թիկունք, որպես տեղեկատվական ապահովում, որպես պահեստազորի անդամ և այլն և այլն.

առավելագույնը քոմենթ են գրում Sax Serji arac xaxern a zoxovurd djan կամ Sax Nikoli aracn a zoxovurd djan(խոսքն իհարկե բոլորի մասին չէ) ։ Հայրենիքը չեն սիրում իշխանության պրիզմայով, բայց մենք, ցավոք, ծայրահեղությունների հասարակություն ենք։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս