Ալիևը Ֆիզուլի-Հադրութ մայրուղու կառուցման հիմքն է դրել

Մարտի 15-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դրել է Ֆիզուլի-Հադրութ մայրուղու կառուցման հիմքը, փոխանցում է Minval.az-ը:

Ալիևը կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի և աղջկա՝ Լեյլայի հետ այցելել է Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանին անցած տարածքներ՝ Վարանդայի (Ֆիզուլի) և Մարտունիի շրջաններ, Հադրութում բարձրացրել Ադրբեջանի դրոշը:

44-օրյա պատերազմից հետո նոյեմբերի 10-ին ռшզմական գործողությունների դադարեցման եռակողմ հայտարարությունից հետո ադրբեջանական կողմին են անցել Արցախի մի շարք շրջաններ։ Ըստ դրա՝ հայկական կողմը հետ է քաշել զորքերն Աղդամից, Քարվաճառից և Լաչինից, Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առել իրենց զբաղեցրած դիրքերում: ՌԴ խաղաղապահները տեղակայվել են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

PanARMENIAN.Net

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս