Նոր զինվորական ակնոցների շնորհիվ ամերիկացի զինվորները կարող են տեսնել պատերի միջով

Շուտով ԱՄՆ զինված ուժերի զինшնոցը համալրվելու է ևս մեկ գերժամանակակից տեխնոլոգիայով՝ IVAS (Integrated Visual Augmentation System) զինվորական ակնոցներով, որոնք կօգնեն զինվորներին ստանալ անհրաժեշտ տեսողական տեղեկատվությունը՝ առանց դուրս գալու հետևակի մար տական մեքենաներից կամ այլ ռա զմական տեխնիկայից։

Տեսողական տեղեկատվությունը IVAS-ին կփոխանցվի Bradley և Stryker մար տական ​​մեքենաների վրա տեղադրված տեսախցիկներից: Իրավիճակը գնահատելու և թի րախ ընտրելու համար զինվորները կարիք չեն ունենա դուրս գալ: Ակնոցների վրա կցուցադրվեն քարտեզների պատկերները, ինչպես նաև տեսանյութեր՝ սովորական և գիշերային ռեժիմով:
Զինծառայողներին նախկինում ևս հասանելի էր նման տեղեկատվությունը, բայց այժմ, IVAS-ի շնորհիվ, դրա հասանելիությունը կդառնա գրեթե ակնթարթային, ինչը չափազանց կարևոր է մար տական ​​պայմաններում:
IVAS ակնոցներն իրական ժամանակում տեղեկատվություն կարող են ստանալ նաև ԱԹՍ-ների վրա տեղադրված տեսախցիկներից, դեպի թշն ամու դիրքեր ուղարկված դրոններից և այլն։

Ակնոցների միջոցով զինվորները կարող են դիտել թշն ամուն թաքս տոցներից և ճիշտ դիր քավորվել՝ առանց իրենց կյանքը վտ անգելու։
ԱՄՆ զինված ուժերի հրամ անատարությունը նախատեսում է գնել մինչև 40,000 IVAS ակնոց՝ ընդհանուր շուրջ 1,1 միլիարդ դոլար արժող ությամբ:

Նյութի աղբյուր՝ www.ita.am

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս