Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը կանեն հնարավոր ամեն ինչ սահ մանները բացելու և հաղորդակցությունը վերսկսելու համար:
«Համոզված եմ, որ համաճ արակաբանական իրավիճակի նորմալացման արդյունքում, և այդ միտումն արդեն ակն հայտ է, մենք կկարողանանք համատեղ անել հնարավորը հնարավորինս շուտ սահ մաններ բացելու և փոխադարձ ճանապարհորդությունները վեր ականգնելու համար», — ասել է նա չինական լրատվամիջոցներին տված հարցազրույցում:
ՌԴ ԱԳ Նախարարը նշել է, որ կարանտինի խի ստ սահմա նափակումները պետք է աստիճանաբար մեղ մացվեն, իսկ հետո ամբողջությամբ չեղարկվեն:
Լավրովը հիշեցրել է, որ երկու երկրներն ունեն մեծ զբոսաշրջային փոխ անակումներ, և վերջին տարիներին դրանք զգալիորեն աճ ել են: Այսպիսով, 2019 թվականին, համա վարակի սկսվելուց առաջ, Չինաստանի գրեթե 2 միլիոն քաղաքացի հանգստացել է Ռուսաստանում:
aysor.am