2021 թ. մայիսի 20-ին Լիտվայի Հանրապետության Սեյմասի՝ Հայաստանի Հանրապետության հետ միջխորհրդարանական կապերի խմբի անդամները հայտարարություն են ընդունել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ, հայտնում են Լիտվայում ՀՀ դեսպանությունից:
Հայտարարության մեջ նշվում է, որ Լիտվան ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին:
Խորհրդարանականներն իրենց մտ ահոգությունն են հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև լար ված ության աճի, ինչպես նաև հայկական տարածք ներխ ուժման մասին լուրերի կապակցությամբ:
Լիտվայի Հանրապետության Սեյմասում Հայաստանի Հանրապետության հետ միջխորհրդարանական կապերի խմբի անդամները բոլոր կողմերին կոչ են արել լիովին պահպանել նոյեմբերի 10-ի հրադադարի համաձայնագիրը և շարունակել բանակցությունները հակամարտության հարատև, խաղաղ լուծման շուրջ:
Կոչ է արվում դադարեցնել բոլոր գործողությունները, որոնք կվտա նգեն հրադ ադարի ռեժիմը և կբարձ րացնեն լա րվա ծությունը:
Ակնկալվում է, որ Ադրբեջանն անհա պաղ դուրս կբերի իր ուժերը: