Գորբաչովի խոստովանությունը Լեռնային Ղարաբաղի և Սումգայիթում տեղի ունեցած հայերի կn տnրածների մասին

ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը գրել է «Հասկանալ վերակառուցումը, պաշտպանել նոր մտածողությունը» հոդվածը, որում անդրադառնում է նաև Լեռնային Ղարաբաղին և խոստովանում , որ չի կարող ասել թե ինքն ու իր գործընկերները, ովքեր սկսում էին վերակառուցումը, հասկացել են խնդիրն ամբողջությամբ:

«Պետք է խոստովանել, որ սկզբում մենք թերագնահատում էինք խնդրի մասշտաբը և լրջությունը: Բայց երբ այն ծագեց, մենք չէինք կարող գործել ճնշման և արգելքների հին մեթոդներով: Մենք հավատում էինք, որ պետք է գնալ այլ ճանապարհով, փնտրել մտածված և հավասարակշռված մոտեցումներ և գործել համոզելու մեթոդներով:

Մենք այդ մոտեցումամբ էինք շարժվում, երբ 1988-ի սկզբին Լեռնային Ղարաբաղի խնդիրը ս-րվեց: Հшկшմ-шրտության արմատները վաղուց էին , այն պարզ լուծում չուներ այն ժամանակ և չունի այժմ՝ չնայած նրանք փորձում էին ինձ համոզել, որ դրան կարելի է հասնել սահմանների վերագծման միջոցով: Երկրի ղեկավարությունում կար միաձայն կարծիք. Սա անընդունելի է: Ես կարծում էի, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ համաձայնության հասնելը հայերի և ադրբեջանցիների գործն է, և միության կենտրոնի դերն էր օգնել նրանց կարգավորել իրավիճակը, մասնավորապես՝ տնտեսական խնդիրների լուծման գործում: Վստահ եմ, որ սա ճիշտ գիծն էր:

Բայց ո՛չ կուսակցական կառույցները, ո՛չ երկու հանրապետությունների մտավորականությունը չկարողացան ճանապարհ գտնել համաձայնության կամ նույնիսկ երկխոսության համար: Եվ դրանք հետին պլան մղվեցին ծայրահեղականների կողմից: Իրադարձությունները ձնագնդի պես աճեցին: 1988-ի փետրվարի վերջին Սումգայիթ քաղաքում шր-յուն թափվեց: Կn-տորшծը կասեցնելու համար պետք էր զnրքեր ներգրավել:

Այս ընթացքում ՝ 1987-1988 թվականներին, ես ձգտեցի մշակել ազգամիջյան վեճերի վերաբերյալ միասնական ժողովրդավարական մոտեցում: Դրա էությունն այն էր, որ ազգային խնդիրները կարող են իսկապես լուծվել միայն քաղաքական և տնտեսական բարեփոխումների ընդհանուր համատեքստում: Բայց շատ արագ անջատողական միտումները սկսեցին գերակշռել ազգային շարժումներում: Իսկ հանրապետությունների կուսակցությունների ղեկավարները չգիտեին, թե ինչպես աշխատել ժողովրդավարությունում»,- գրել է Գորբաչովը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս