Ռուսաստանը շատ խիստ նախազգուշացնում է ԱՄՆ-ին

ՌԴ–ն ԱՄՆ–ին հորդորում է սш-դրիչ քայլերի չդիմել և Ուկրաինային հեռահար համակարգեր չմատակարարել։ Այս հայտարարությունն արել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:

«Այդ ճանապարհը որևէ տեղ չի տանի։ Հետևանքները ծանր կլինեն, դրա պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնելու է Վաշինգտոնի իշխող շրջանակների ուսերին»,– ասել է նա։

Ռյաբկովի խոսքով` Ուկրաինայում հшկшմ-шրտության կողմ դառնալուց ԱՄՆ–ին շատ փոքր գիծ է բաժանում։

«Մենք բազմիցս նախազգուշացրել ենք ԱՄՆ–ին հետևանքների մասին, որոնք կարող են լինել, երբ ԱՄՆ–ն այդ զի-նումն իրականացնելով և Կիևին անմիջական օգնություն տրամադրելու այլ ձևերում ներգրավվելով, ըստ էության, իրեն այնպիսի վիճակի մեջ է դնում, որ նրան լիովին կարելի է հակшմш-րտության կողմ անվանել։ Այն բարակ գիծը, որը բաժանում է ԱՄՆ–ին հակшմш-րտության կողմ դառնալուց, չպետք է պատրանք լինի հակառուսական տրամադրվածություն ունեցող սանձարձակ ուժերի համար, թե այն հատելու դեպքում ամեն ինչ կմնա այնպես, ինչպես կա»,– ասել է փոխարտգործնախարարը։

Ռուսաստանն ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրներին բողոքի նոտա է հղել Ուկրաինային ռազ-մամթերք մատակարարելու համար։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որն Ուկրաինայի համար ռազ-մամթերք կպարունակի, Ռուսաստանի համար օրինական թիրախ կդառնա։ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ի երկրները կր-шկի հետ են խաղում` Ուկրաինային ռազ-մшմթերք մատակարարելով։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ընդգծել է, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զ-ենքի տրամադրումը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը և բացասական ազդեցություն է թողնում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս