Թուրքիան Ուկրաինային կփոխանցի «Բայրաքթար»-ների ևս մեկ խումբ և «Kirpi» 50 միավոր զրա համեքենաներ

Թուրքիան որոշել է նվիրաբերել Ուկրաինային «Բայրաքթար»-ների ևս մեկ խումբ: Այս պահին հայտնի է, որ արդեն արտադրվել և պատրաստվել են անօդաչու թռչող սարքեր՝ փոխանցելու համար։ Սա նշանակում է, որ առաջիկա 1-2 շաբաթվա ընթացքում անօդաչու սարքերը կտեղափոխվեն Ուկրաինա։

Խոսքը ոչ միայն անօդաչու թռչող սարքերի, այլեւ դրանց համապատասխան զի-նատեսակների մասին է։ Միևնույն ժամանակ, անհայտ է մնում, թե «Բայրաքթար» հարվ-ածային անօդաչուների քանի սարք է ներկայումս գտնվում Ուկրաինայի բանակում։

Թուրքիայի կառավարությունը ուկրաինացի զի-նվորականներին կմատակարարի ևս 50 «Kirpi» զր-ահամեքենա։ Կառավարության ներկայացուցչի խոսքով, այդ մեքենաների մատակարարումը կառավարության համաձայնության արդյունք է: «Համաձայն պայմանավորվածության՝ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը 50 «Kirpis»-ի է մատակարարել Ուկրաինային», — ասել է Թուրքիայի կառավարության աղբյուրը

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս