Մեծ Բրիտանիայի վարչապետի թեկնածու Լիզ Թրաս «Ես պատրաստ կլինեմ միջուկային զ ենք կիրառել»

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար և վարչապետի թեկնածու Լիզ Թրասը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ կլինի միջուկային զ-ենք կիրառել: Այս մասին նա հայտարարել է օգոստոսի 23-ին Բիրմինգհեմում Պահպանողական կուսակցության անդամների հետ հանդիպմանը։

Նրան հարցրել են, թե ինչ կզգա, եթե ստիպված լինի միջուկային զ-ենք օգտագործել:

«Կարծում եմ՝ սա վարչապետի կարևոր պարտականությունն է։ Ես պատրաստ եմ դա անել», — աել է Լիզ Թրասը:

Ավելի վաղ՝ օգոստոսի 19-ին, Լիզ Թրասը հայտարարել էր, որ պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ G20-ի գագաթնաժողովի ժամանակ։ Մեկնաբանությունն արվել է Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյի հայտարարության լույսի ներքո, թե ՌԴ ղեկավարը ծրագրում է անձամբ մասնակցել G20-ի գագաթնաժողովին, որը տեղի կունենա նոյեմբերի 15-16-ը Բալիում։

Նշենք , որ Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի անունը հայտնի կդառնա սեպտեմբերի 5-ին՝ Երևանի ժամանակով 15:30-ին։ Վարչապետի պաշտոնի համար պայքարում են Լիզ Թրասը և ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս