Բեյրութահայ Նարինե Փօլատեանը Հայաստանում միակ կին խաչքարագործն է:Նրան Լիբանանից հայրենիք է բերել կամավոր աշխատանքը, իսկ Հայաստանում ընդմիշտ բնակություն հաստատելու պատճառ դարձել են սերը գյումրեցի երիտասարդի և խաչքարագործության հանդեպ:
Ամեն օր ու օրական մի քանի ժամ արվեստանոցի վերածված հացատնից միալար թխկթխկոցներ են լսվում: Նարինեն է աշխատում քանդակագործի մանրազննությամբ։ Ամեն ինչ սկսվեց ամիսներ առաջ, երբ կամավոր աշխատանք կատարելու համար Լիբանանից Հայաստան եկած Նարինեն Երևանի Արամի փողոցում տեսավ աշխատող խաչքարագործների։ Առաջին ծանոթությունը քանդակագործ -վարպետների հետ եղավ որոշիչ։
«Պատահմամբ ճանապարհը կանցնեի և տեսա խաչքարագործներին: Միանգամից մեջս չգիտեմ ինչ եղավ: Գնացի, հարցրի և պատասխանը եղավ դրական ու սկսա տղեքի հետ հավասար աշխատել»,-shantnews-ին պատմում է Նարինե Փօլատեանը:
Հիմա արդեն ինքնուրույն է աշխատում: Առաջին խաչքարը քանդակել երկու ամիս առաջ է սկսել, պшտերшզմի ընթացքում ընդհատումներով, բայց աշխատել է: Ասում է՝ հենց ամենածանր օրերին յուրաքանչյուրը պետք է գիտակցի իր պատասխանատվությունը և ամուր կանգնի իր դիրքերում: Իր սահմանն ու դիրքն էլ արվեստանոցն է Խաչքարի մեջ հավերժության նշանն է, վեր հառնող ծառն ու խաչը: Պшտերшզմյան ու հետպшտերшզմյան շրջանների իր տեսածն ու զգացածը Նարինեն փոխանցում է քարին:
Նարինեին օգնողը, քաջալերողը , արվեստանոցը միշտ տաք պահողը՝ Ժորան է:Նա, ում համար և ում հետ Նարինեն Գյումրի հարս է եկել, Բեյրութ արդեն միայն որպես հյուր է գնալու ։ Ծանոթացել են հենց Արամի փողոցում՝ Նարինեի արվեստանոցում: Խաչքարը Նարինեին ու Ժորային միացրել է ու դարձել ամուր ընտանիք հիմնելու խորհրդանիշ:
«Նոր ուժ, նոր մոտիվացիա, նոր վերածնունդ կդառնա այս ամենը: Հիմա ավելի շատ եմ ուզում, որ Նարինեն շարունակի իր գործը, իսկ ես կօգնեմ, փորձում եմ քաջալերել, որ նոր խաչքարերի ծնունդն անընդհատ լինի»,-նշում է Ժորա Աբգարյանը:
Ժորան «Տիգրան Աբգարյան» մшրտшկան ակումբի հիմնադիրն ու ղեկավարն է:2016-ի ապրիլյան ռшզմшկան գործողություններից հետո նրա նվիրումը հայոց բանակին անձնական պատճառներ ունի , հանուն զոհվшծ տшնկիստ եղբոր՝ шջшկցությունը զինվvորին ու բանшկին անդադար է։Հիմա էլ մшրտшկան պատրաստության դասընթացներ է անցկացնում: Ժորան՝ զենքով, Նարինեն՝ արվեստով, ծառայում են հայրենիքին: