Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսի . «Տարածաշրջանում օտարների կողմից ցանկացած միջամտություն խնդրի լուծման փոխարեն խնդիրներ կստեղծի»

Թեհրան մեկնած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի Թեհրանի «Սադաբադ» համալիրում մասնակցել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ համատեղ մամուլի ասուլիսին։

Հայաստանի վարչապետի այցն Իրանի Իսլամական Հանրապետություն, անկասկած, բեկումնային կլինի երկու երկրների զարգացման գործում, մամուլի ասուլիսում ասել է Իրանի նախագահը։ Նշելով, որ բարիդրացիական քաղաքականությունն Իրանի կառավարության ընդգծված քաղաքականություններից մեկն է: Նա հավելել է, որ նման երկկողմ հանդիպումների անցկացումը օրակարգում են: Դրանք ուղղված են լինելու Իրանի և Հայաստանի միջև տնտեսական, առևտրային և անվ-տшնգային հարաբերությունների զարգացմանը։

Նա նաև ընդգծել է, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանային դերակատարները և հայտարարել.

«Տարածաշրջանում օտարների կողմից ցանկացած միջամտություն խնդրի լուծման փոխարեն խնդիրներ կստեղծի»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս