Պուտինի նոր հրամանագիրը . «Ռուսական բանակ կզորակոչվեն նաև այլ քաղաքացիություն ունեցողները»

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել օտարերկրյա քաղաքացիների կողմից Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում ծառայելու կարգի մասին։ Փաստաթուղթը հրապարակվել է Կրեմլի կայքում։

Վլադիմիր Պուտինի հրամանագրի համաձայն, երկքաղաքացիություն ունեցող ռուսները նույնպես կզորակոչվեն բանակ՝ զինվորական ծառայության։ Նախկինում ծառայության էին զորակոչվում միայն Ռուսաստանի քաղաքացիները։

Փոփոխությունները սահմանում են նաև Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում և զինվորական կազմավորումներում օտարերկրյա քաղաքացիների կողմից խաղաղ պայմաններում զինվորական ծառայության, զինծառայության (պայմանագրի) կնքման և դրա դադարեցման կարգը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս