Ադրբեջանը կարող է ճանաչել Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետությունը

Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության նախագահ Էրսին Թաթարը թուրքական «Ulusal Kanal»-ին որոշ մանրամասներ է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից: — «Է րմենիшբեր»

Թաթարը նշել է, որ այդ հանդիպումն առաջին հերթին աշխարհին ուղղված քաղաքական ուղերձ էր:

Լրագրողի հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանը կարող է ճանաչել ինքնահռչակ հանրապետությունը, Թաթարը պատասխանել է. «Ճանաչումը որոշ ժամանակ անց կարող է լինել»,- ավելացնելով, որ իրենց «հանրապետության» իրողությունը արդեն ամբողջ աշխարհում սկսում են տեսնել:

Թաթարը նշել է, որ առաջիկայում ինքը կարող է այցելել Ադրբեջան և այդ մասին խոսել է Ալիևի հետ:

Թաթարը ևս մեկ անգամ կրկնել է, որ հետայսու իրենք չեն քննարկելու Կիպրոսի խնդիրը դաշնություն հիմնելու ճանապարհով լուծելու տարբերակը: Նա նշել է, որ իրենք պնդում են 2 առանձին պետության ճանապարհով հարցը լուծելու տարբերակը՝ մանավանդ, որ այդ տեսակետին է հակված նաև «երաշխավոր» պետություն հանդիսացող Թուրքիան: Թաթարի խոսքով դաշնության տարբերակը հակասում է Միջերկրական ծովում Թուրքիայի իրականացրած քաղաքականությանը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս