Շոյգուն և Ալիևը քննարկել են ԼՂ շուրջ իրավիճակը

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն Բաքվում հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ․ կողմերը քննարկել են ԼՂ հարցով հայտարարության կյանքի կոչման մանրամասները, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված հայտարարությունից հետո արագ և դինամիկ կերպով առաջ շարժվելու ժամանակն է»,- հայտարարել է Շոյգուն և հավելել, որ հայտարարությունից դեռ երկար ժամանակ չի անցել, սակայն խաղաղապահ ուժերն արդեն նախապես որոշված 23 դիրքերում են։

«Շփման գծի երկայնքով անվտանգության ապահովան համար վերահսկողության տակ են վերցված հիմնական մայրուղիները։ Փախստականների վերադարձի գործընթացը մեկնարկել է։ Այսօրվա դրությամբ արված գործերը տալիս են իրենց արդյունքները։ Այս ընթացում կրակի դադարեցման ռեժիմը պահպանվել է, և ես վստահ եմ, որ այդպես էլ շարունակվելու է»,- հայտարարել է նա։

Նշենք, որ նախքան Բաքու մեկնելը, Շոյգուն այցելել է Երևան:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների մի մասին արդեն տեղակայվել է Արցախում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս