67 տարի առաջ 1955-ի սեպտեմբերի 7-ին Ստամբուլում սկսվեցին հայերի և հույների ջш րդերը

1955թ. սեպտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը ճակատագրական էր Թուրքիայում ապրող հայերի, հույների, հրեաների կյանքի և թուրքական տնտեսության վերաձևավորման համար: 1955թ. սեպտեմբերի 6-7-ին Ստամբուլում իրականացվեցին հայերի, հույների և հրեաների կnտ-nրածները:

Թեմայի առնչությամբ Ստամբուլում գործող «Նոր զարթոնք» հայկական նախաձեռնության անդամ ազգությամբ հայ Մուրադ Մըհչըն հոդված է հրապարակել, որտեղ նշում է, որ Թոււրքիայի իշխանությունների քաղաքականությունը չի փոխվել երկրում ապրող ազգային փոքրամասնությունների նկատմամբ:

Քանի որ ըստ նրա՝ այսօր էլ Թուրքիայում քրդերը, ալևիները, ասորիները ենթարկվում են խտրականության, ռшսիստական հարձ-ակումների: Ըստ նրա՝ այն ինչ՝ հայերը վերապրեցին 1915թ-ին այսօր դա տեղի ունենում Թուրքիայում ապրող այլ ոչ թուրք ժողովուրդների հետ:

1955թ սեպտեմբերի 6-ին ժամը 13:00-ին Թուրքիայի պետական ռադիոյով հայտարարվել էր, որ Թուրքիայի Սալոնիկ քաղաքում գտնվող Թուրքիայի առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հայրական տան վրա ռումբ է նետվել:

Սեպտեմբերի 6-ին, կեսօրից հետո թուրքական տարբեր երիտասարդական կազմակերպություններ և գլխավորապես իշխանությունների աջակցությամբ ստեղծված «Կիպրոսը թուրքական է» միությունը Ստամբուլի Թաքսիմ հրապարակում կազմակերպում են բողոքի հանրահավաք` կապված այդ դեպքի հետ: Դրանից հետո բողոքարարները սկսում են քարեր նետել Թաքսիմին մոտ Իսթիքլյալ պողոտայում գտնվող հույներին և հայերին պատկանող խանութների վրա, իսկ կարճ ժամանակ անց հայտնվում են նախօրոք մш-հшկներով և այլ անհրաժեշտ գործիքներով զի-նվшծ խմբեր, որոնք սկսում են հարձ-ակվել, կո-տրել ու թալանել ոչ մուսուլմաններին պատկանող խանութները, արհեստանոցները, տները, դպրոցները, եկեղեցիները և անգամ գերեզ-մանատները:

Ջարդերը չեն սահմանափակվել միայն Իսթիքլյալ պողոտայով, այլ արագորեն տարածվել են Ստամբուլի մյուս թաղամա- սեր` Բաքըրքյոյ, Բեյօղլու, Բեյքոզ, Բեշիքթաշ, Էմինոնյու, Էյուփ, Ֆաթիհ, Քադըքյոյ, Սարըյեր, Շիշլի, Ուսքյուդար, անգամ Ստամբուլի մոտակայքում գտնվող Մարմարա ծովի Իշխանաց կղզիներ, որտեղ բնակվում էին հույներ:

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Կարո Փայլանը հայտնել է, որ 1955թ. սեպտեմբերի 6-7-ին Ստամբուլում տեղի ունեցած դեպքերը հետաքննելու առաջարկ է ներկայացրել մեջլիս:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս