Իրանագետ Վարդան Ոսկանյանը անդրադարձել է երեկ Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատան գրավման վերաբերյալ:
«Լոնդոնում Բաքվի բարբար-ոսական վարչախմբի դեսպանատունը գրաված և դրա դրոշի փոխարեն շիայական պաստառներ ու դրոշներ բարձրացրած անձինք Քուվեյթից սերող շիա հոգևորական Յասեր َԱլ Հաբիբի ստեղծած «Մահդիի սպասավորների միություն» կրոնական կազմակերպության անդամներ են։
Շիա այս հոգևորականը հետևում է ծայրահեղ աջակողմյան հայացքներ և մեծ ազդեցություն ունեցող իրանա-իրաքյան այաթոլլահ և ընդօրինակման աղբյուր Սադեղ ալ-Շիրազիին, որը գաղափարական ու հոգևոր հայրն է նաև Եվրոպայում և հատկապես Մեծ Բրիտանիայում ակտիվորեն գործող «Շիրազիյյուն» («Շիրազիականներ») ցանցի։
Դեսպանատան գրավման կադրերում երևացող կապույտ դրոշները հենց «Մահդիի սպասավորների միության» խորհրդանիշն են, իսկ գործողությունն, ամենայն հավանականությամբ, իրականացվել է ի պատասխան Բաքվի բռ-նապետի կողմից այս օրերին Ադրբեջանի շիաների նկատմամբ գործադրվող բռ-նաճնշումների։
Իմամ Մահդին կամ Ժամանակի իմամը շիայական տասներկուերորդ թաքուցյալ իմամն է, որին շիաները համարում են փրկիչ»,- գրել է Իրանագետ Վարդան Ոսկանյանը: