Րոպեներ անց Նենսի Փելոսին կայցելի Հայաստան . «Հպարտ եմ , որ ԱՄՆ-ը ճանաչել է Հայոց ցեղաս պանությունը»

Երեկ Բեռլինում ասուլիսի ընթացքում Փելոսին անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը, շեշտելով՝ հպարտ է , որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ճանաչել է 100 տարի առաջ տեղի ունեցած այդ ոճ-րшգործությունը:

Նշենք , որ Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին անձամբ հայտնել է , որ գալիս է Հայաստաի Հանրապետություն:

Նենսի Փելոսին այս մասին ասել է սեպտեմբերի 16-ին Բեռլինում Յոթնյակի երկրների խորհրդարանների ղեկավարների մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ես չգիտեի, որ իմ ճամփորդական ծրագրերն արդեն հանրայնացվել է։ Ես մեկնում եմ Հայաստան»,- ասել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին:

Նշենք , որ Փելոսին Հայաստան է գալիս Կոնգրեսի ներկայացուցիչ Ջեքի Սփեյերի ուղեկցությամբ: Երևանում Նենսի Փելոսին կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև կառավարության այլ պաշտոնյաների հետ։

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակի այցը կատարվում է ի նշան Հայաստանին աջակցության:

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս