Ադրբեջանը պատասխանել է հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի վերաբերյալ Իրանի հայտարարություններին

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի վերաբերյալ Իրանի հայտարարություններին:

«Իրանին խորհուրդ ենք տալիս չմիջամտել Հայաստանի հետ հարաբերություններին։ Հայ-ադրբեջանական հարաբերությունները, այդ թվում՝ երկու պետությունների սահմանային հարցը, պետք է լուծվեն առանց արտաքին միջամտության»,- նշվում է հայտարարությունում:

Նշենք ,որ երեկ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ասել էր, որ Հայաստանի հետ Իրանի կապը չպետք է վտ-шնգվի:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս