Բաբաջանյան . «Ովքեր այս իրավիճակում պնդում է , որ առանց Ռուսաստան կյանք չկա, նրանց հարցնեմ՝ իսկ առանց Հայաստան կյանք կա»

Հայաստանի նկատմամբ դաշնակից Ռուսաստանի քայլերը սերիական բռ -նարարի վարքագիծ է հիշեցնում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանը:

«Հայաստանը պետք է և կարող է դուրս գալ անօգնական զոհի կարգավիճակից։ Պետք է տեր կանգնել հայրենիքին, սահմաններին և մեր պետականությունը, ազատությունը ոչ մի դեպքում չսակարկել ոչ մի դաշնակցի ու հովանավորության հետ։

Վերջին օրերի իրադարձությունները Արցախում, ռուսական «խաղաղապահությունը» գետնի վրա, ցույց են տալիս, որ Հայաստանի պետականության կորուստը հավասարազոր է հայ ժողովրդի ոչնչ-ացման։ Չկա հայկական պետականություն, չկա հայ ժողովուրդ։

Նրանք, ովքեր այս իրավիճակում շարունակում են պնդել, որ առանց Ռուսաստան կյանք չկա, նրանց հարցնեմ՝ իսկ առանց Հայաստան կյանք կա՞»,-գրել է նա։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս