Կարասին . Ռուսաստանի ջանքերի շնորհիվ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հր шդադար է ձեռք բերվել

Հայաստանի և Ադրբեջանի միջև հր-шդադար է ձեռք բերվել: Այս մասին ասել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Գրիգորի Կարասինը:

Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հր-шդադարը ձեռք է բերվել Ռուսաստանի ջանքերի շնորհիվ, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի զրույցից և ՌԴ ԱԳՆ-ի աշխատանքից հետո:

Ըստ Կարասինի՝ երկու երկրների սահմանին տիրող իրավիճակի առնչությամբ դեռ շատ աշխատանք կա անելու, քանի որ Երևանը դիմել է ՀԱՊԿ-ին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստո-րաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հր-ետшնային միջոցներից, խոշոր տրամաչափի հր-шձգшյին զի-նшտեսակներից սկսել են ինտենսիվ կր-шկ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:

Ադրբեջանական կողմի լայնածավալ սш-դրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է։ ՀՀ զի-նված ուժերը համարժեք պատասխան են տալիս։ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայկական կողմն ունի զ-ոհեր և վիրավորներ, տվյալները ճշտվում են:

Նախնական տվյալներով Հայաստանը ունի 49 զ ոհ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս