Լարվածություն Թուրքիայի և Հունաստանի միջև . Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարը սպառնաց Հունաստանին և վերջնաժամկետ ներկայացրեց

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը սպառնացել է Հունաստանին «կանխարգելիչ գործողություններ» ձեռնարկել, եթե Աթենքը չկատարի արևելյան Էգեյան ծովի կղզիների ապառազ-մականացման պահանջները մոտ ժամանակներում։

Աքարը Հունաստանին մեղադրել է Անկարայի դեմ ագր-եսիվ հռետորաբանության մեջ՝ ասելով, որ եթե Հունաստանը պաշտպանական բյուջեն 5 անգամ ավելացնում է , ուրեմն դա խոսում է այն մասին, որ երկիրը ինչ-որ բան է պատրաստվում է անել Թուրքիայի դեմ։

Թուրքիայի պաշտպանության նախարարի խոսքով՝ Հունաստանն անում է հնարավոր ամեն ինչ՝ Թուրքիային զ-ենքի և ռազ-մական տեխնիկայի, այդ թվում՝ ամերիկյան Ֆ-16 կոր-ծանիչների և գերմանական սուզանավերի վաճառքը կանխելու համար։

Նա նաև մեղադրել է վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին և արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասին ագր-եսիվ հռետորաբանության և ագր-եսիվ գործողություններ օգտագործելու մեջ՝ փչացնելու պոտենցիալ դրական մթնոլորտը, որը կարող է ստեղծվել երկու ժողովուրդների միջև:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ վերջին շրջանում Հունաստանը միտումնավոր խախտում է Լոզանի խաղաղության պայմանագրի դրույթները, որոնք հնարավորություն են տվել գծել Թուրքիայի ցամաքային սահմանները, երաշխավորել Հունաստանում թուրք ազգային փոքրամասնության իրավունքները և հաստատել Թուրքիայի ափերի մոտ հունական կղզիների ապառազ-մականացված կարգավիճակը:

Էրդողանի նշել է, որ Անկարան չի կարող հաշտվել նման իրավիճակի հետ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս