ԱՄՆ Սպիտակ տնից խոսել են Պուտինից և նրա անելիքներից

Սպիտակ տան Ազգային անվ-տшնգության խորհրդի ռազ-մավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին ռուսական հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ-ում հույս չունեն, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է վերջ դնել Ուկրաինայի պատ-երազմին:

«Սա պատ-երազմ չէ ԱՄՆ-ի հետ, սա պատ-երազմ չէ ՆԱՏՕ-ի հետ: Պուտինը նախընտրեց պատ-երազմել Ուկրաինայի և ուկրաինացիների հետ: Եվ, ցավոք, այն, ինչ մենք այսօր տեսնում ենք, թույլ չի տալիս հույս ունենալ, որ նա պատրաստ է վերջ դնել այս պատ-երազմին»,- ասել է Քիրբին։

Մեկնաբանելով ռուս պաշտոնյաների հայտարարություններն այն մասին, որ արևմտյան զ-ենքի վաճառքն Ուկրաինային միայն երկարացնում է պատ-երազմը, Քիրբին ասել է. «Այս հшկամ-шրտությունը ձգձգվում է միայն այն շարունակելու Պուտինի ցանկությամբ: Պուտինը կարող է ավարտել պատ-երազմն այսօր, եթե համաձայնի դուրս բերել զ-որքերը երկրից , և նստել Զելենսկու հետ բանակցությունների սեղանի շուրջ՝ քննարկելու այս հակшմ-шրտության ավարտը»:

Հարցին, թե արդյոք այժմ հնարավոր են բանակցություններ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև, Քիրբին պատասխանել է, որ «Զելենսկին ինքը պետք է որոշի, թե արդյոք պատրաստ է բանակցություններին, և մենք պետք է հարգենք նրան որպես երկրի գերագույն հրամանատար: Ակնհայտ է, որ վերջին օրերին Պուտինը ցույց տվեց, որ ինքը պատրաստ չէ , բայց Պուտինը կարող է վաղն ավարտել այս պատ-երազմը, նույնիսկ առանց բանակցությունների, եթե նա պարզապես դուրս բերի զ-որքերը Ուկրաինայից և ճանաչի նրա ինքնիշխանությունը»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս