Հինգշաբթի օրը Նյու Յորքի Բրուքլին քաղաքում Իրանցի լրագրող և իրավապաշտպան Մասիհ Ալինջադի տան մոտ ձեր-բակալվել է Կալաշնիկովով զի-նված տղամարդ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Դաշնային ոստիկանությունը:
ԱՄՆ Դաշնային ոստիկանության աղբյուրները և մեղ-ադրական փաստաթղթերը ցույց են տալիս, որ 23-ամյա Խալեդ Մեհդիևը ձեր-բակալվել է Կալաշնիկովով և ավելի քան հազար դոլար կանխիկ գումարով։ Նաև պարզվել է , որ Խալիդ Մեհդիովը Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի է
Հաղորդվում է, որ նա երկու օր շրջել է Իրանցի լրագրող Մասիհ Ալինջադի տան շուրջը, մինչև նրան ոստիկանները ձեր-բակալել են։
Ոստիկանները խուզ-արկել են Մեհդիեֆի մեքենան և հայտնաբերել Կալաշնիկով իր պահունակներով, ինչպես նաև լրացուցիչ փամփ-ուշտներ և փողով լի ճամպրուկ: Այդ մեքենայից հայտնաբերվել են նաև երկու այլ տարբեր համարանիշներ։
Մեհդիեֆը ոստիկաններին ասել է, որ մեքենան իրենը չի և ներսում եղած ատրճանակի մասին ոչինչ չգիտի, իսկ ճամպրուկով փողը իրենը չէ։ Բայց հետո խոստովանել է: