Բելգրադում ընթացող աշխարհի առաջնությունում Արթուր Ալեքսանյանը չորրորդ անգամ նվաճեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ 5:1 հաշվով հաղթելով բուլղարացի Կիրիլ Միլովին:
Ալեքսանյանը կարիերայում 4-րդ անգամ է նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Ավելի վաղ նա աշխարհի առաջնություններում լավագույնն էր ճանաչվել 2014, 2015 և 2017 թվականներին։
Նշենք, որ ավելի վաղ Արթուր Ալեքսանյաննը կիսաեզրափակչում Ալեքսանյանը մրցել էր Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի գործող չեմպիոն, իրանցի Մոհամադհադի Աբդուլահ Սարավիի հետ և 3-1 հաշվով տպավորիչ հաղթանակ տարել։