Այն հռետորաբանությունը, որը մենք լսում ենք Ռուսաստանից, լիովին անպատասխանատու է միջուկային պետության համար, ասել է ԱՄՆ-ի Ազգային անվ-տшնգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին։
Ջոն Քիրբին խոսել է Ռուսաստանի կողմից միջուկային զ-ենքի հնարավոր կիրառման մասին:
«Այն հռետորաբանությունը, որը մենք լսում ենք Ռուսաստանից, լիովին անպատասխանատու է միջուկային պետության համար։ Ցանկացած պատասխանատու միջուկային տերություն այդպես չէր խոսի և չէր սպ-шռնա միջուկային զ-ենք օգտագործել։ Մենք շատ ուշադիր հետևում ենք իրավիճակին և փորձում ենք հասկանալ Ռուսաստանի ռազ-մավարական դիրքը մեր հնարավորությունների սահմաններում։ ԱՄՆ-ի նախագահը մտահոգված է մեր սեփական ռազ-մավարական դիրքով և մեր երկիրը, մեր դաշնակիցներին ու գործընկերներին պաշտպանելու մեր պատրաստակամությամբ»,- ասել է Քիրբին։
ԱՄՆ-ի Ազգային անվ-տшնգության խորհրդի խոսնակը խոսել է նաև Ռուսաստանի քաղաքացիների համար վիզաների սահմանման մասին և նշել, որ ԱՄՆ-ը կողմ չէ բոլոր Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային սահմանափակումներ սահմանելուն։
«Մենք վիզային սահմանափակումներ ենք մտցրել որոշ ռուսների նկատմամբ և կարծում ենք, որ սա գործիք է Պուտինին պատասխանատվության ենթարկելու այն ամենի համար, ինչ նա անում է Ուկրաինայում: Մենք նրա օլիգարխիային պատասխանատվություն կդնենք Ուկրաինայի պատ-երազմի համար, բայց չենք կարծում, որ բոլոր ռուսներին Պուտինի համար պատասխանատվության ենթարկելը արդյունավետ միջոց կլինի: Մենք կարծում ենք, որ չպետք է պատ-երազմը շուռ տանք ողջ ռուս ժողովրդի դեմ։ Պատ-երազմի համար չպետք է մեղադրել ռուս ժողովրդին, Պուտինն ու նրա կաբինետը այս անօրինական և չհրահրված պատ-երազմն են վարում Ուկրաինայում, և ռուսները չպետք է պատժվեն դրա համար»,- ասել է Քիրբին։