Ֆրանսիայի սենատոր .«Մի՞թե հայերի կյանքն ավելի քիչ արժեք ունի, քան ուկրաինացիների կյանքը»

Ֆրանսիայի Սենատում ընթանում է Ադրբեջանի նկատմամբ պատ-ժամիջոցներ կիրառելու մասին բանաձեւի քննարկումը։

«Չի կարելի Հայաստանին մենակ թողնել իր դժբшխտության հետ»,- քննարկումը բացելով հայտարարել է նախաձեռնությունը ներկայացրած սենատոր Բռունո Ռետայոն:

Սենատորը հիշեցրել է Ադրբեջանի шգ-րեսիան Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ եւ իրավիճակը համեմատել ուկրաինական իրադարձությունների հետ։

«Մի՞թե հայերի կյանքն ավելի քիչ արժեք ունի, քան ուկրաինացիների կյանքը։ Մի՞թե Հայաստանի ինքնիշխանությունն ավելի քիչ արժեք ունի, քան Ուկրաինայի ինքնիշխանությունը»,-գործընկերներին հարց է ուղղել սենատորը։

«Ռուսաստանի դեմ բազմաթիվ պшտ-ժամիջոցներ են ընդունվել։ Եվ ոչ մի պшտ-ժամիջոց Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ: Եվրոպան մոռացել է իր արժեքների մասին։ Դա լոկալ հակш-մшրտություն չէ, դա թուրքական իմպերիալիզմի, պանթյուրքիզմի տարր է»,- շեշտել է սենատորը՝ արձանագրելով, որ ծանր իրավիճակում ցեղաս-պանությունը վերապրած հայ ժողովուրդը հայտնվել է ող-բերգшկան մենության մեջ։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս