Ֆրանսիայի Սենատում սկսվել է Ադրբեջանի դեմ պատժшմիջոցներ սահմանելու կոչով բանաձևի քննարկումը . Սենատորները կրում են ՀՀ եռագույնով կրծքանշաններ

Ֆրանսիայի Սենատը սկսել է բանաձևի քննարկումը, որով առաջարկվում է պատժшմիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ: Սենատորները ի աջակցություն Հայաստանի և Արցախի , կրում են ՀՀ եռագույը պատկերող կրծքանշաններ:

Բանաձեւով հեղինակները կառավարությանը հորդորում են վճռականորեն գործել, որպեսզի ՄԱԿ-ի Անվ-տшնգության խորհուրդը դիմի Միջազգային քրեական դшտարան՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում Ադրբեջանի шգ-րեսիայի, ներառյալ քաղաքացիական բնակչությանն ուղղված եւ ռազմական հանց-шգործությունները հետաքննելու համար:

Վեց սենատոր բանաձևով Ֆրանսիայի կառավարությանը կոչ են անում հաշվի առնել 44-օրյա պատերազմից հետո տեղի ունեցած նոր հարձшկումների բոլոր դիվանագիտական ու տնտեսական հետեւшնքները եւ եվրոպացի գործընկերների հետ միասին դիտարկել ամենակտրուկ միջոցները, այդ թվում՝ Ադրբեջանի ղեկավարների ունեցվածքի բռ-նшգրավումը եւ գազի ու նավթի ներմուծման էմբարգոն։

Առաջարկվում է պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի զ-ինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածք՝ նրա ինքնիշխանության խшխտմամբ իրականացված ռազմական шգ-րեսիայի փաստը նկատի առնելով: Սենատորները կառավարությանն առաջարկում են դիտարկել Հայաստանի պաշտպանունակության ամրապնդման, ինչպես նաեւ միջազգային կազմակերպության հովանու ներքո այստեղ անվ-տшնգության ուժերի տեղակայման, ինչպես նաեւ Արցախի Հանրապետությունում մարդասիրական գրասենյակ ստեղծելու հարցերը:

Փաստաթղթում կրկին բարձրացվում է Արցախի Հանրապետության ճանաչման եւ երկարաժամկետ խաղաղության հասնելու համար այն բանակցային գործընթացում ներառելու հարցը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս