Սոցցանցերի ադրբեջանական հատվածում Նախիջեւանի մասին տեղեկություններ են տարածվում։ Այս մասին ասված է Ադրբեջանի պետական անվ-տшնգության ծառայության՝ այսօր՝ նոյեմբերի 7-ին, տարածված հայտարարության մեջ։
«Վերջերս մի շարք սոցիալական ցանցերում, այսպես կոչված, «Իրանի Նախիջևանի ժողովրդական շարժումը», որը ֆիկտիվ կազմակերպություն է, տեղի բնակչության անունից կոչ է հրապարակել՝ ուղղված Իրանի կառավարությանը, որում ասվում է, որ իբր Ադրբեջանի իշխանությունների կողմից Նախիջևանի Ինքնավար Հանրապետության բնակչությունը լուրջ դժվարություններ է ապրում և ցանկանում է կամավոր միանալ Իրանի Իսլամական Հանրապետությանը ։ Միաժամանակ նրանք դիմում են Իրանի կառավարությանը՝ Նախիջևանի տարածքում իրանական զ-ինված ուժեր տեղակայելու խնդրանքով»,- ասվում է զեկույցում։
Վերոնշյալի կապակցությամբ ադրբեջանական գլխավոր հատուկ ծառայությունը լիազորված է հայտարարելու, որ «այդ սш-դրանքները, որոնք նպատակաուղղված են Ադրբեջանի դեմ, լրջորեն հետաքննվում են և ձեռնարկվում են համապատասխան միջոցներ»։