Թուրքիայում վեց ամսում 50 ռուս զբոսաշրջիկ է մա հացել . Թուրքիայում ՌԴ դեսպան

Տարվա առաջին կիսամյակում տարբեր պատճառներով Թուրքիայում հանգստանալիս մա-հացել է Ռուսաստանի Դաշնության 50 քաղաքացի, բացի այդ, զբոսաշրջիկների շրջանում գրանցվել է կորոնավիրուսով հիվանդների թվի աճ, այս մասին ասել է Թուրքիայում ՌԴ դեսպան Ալեքսեյ Երխովը:

«Առաջին վեց ամիսների ընթացքում մենք ցավոք արդեն ունենք 50 մ-ահ զբոսաշրջիկների շրջանում: Այս ցուցանիշը վիճակագրության մեջ է:»,-ասել է նա։

Երխովը նշել է, որ վերջին երկու ամիսների ընթացքում գլխավոր հյուպատոսության աշխատակիցներն արձանագրել են ճանապարհատրանսպորտային 10 ծանր պատահար, որոնց հետևանքով տ-ուժել է ՌԴ մոտ 50 քաղաքացի։

Դեսպանն ասել է, որ սոցիալական ցանցերը և լրատվամիջոցները հաճախ պարունակում են նորություններ թուրքական հանգստավայրերում օտարերկրյա և ռուս զբոսաշրջիկների միջև կոնֆլիկտների մասին «կա՛մ միջազգային, կա՛մ քաղաքական հողի վրա»:

«Ցանկանում եմ առաջարկել նրանց, ովքեր բախ-վում են նման միջադեպերի, անհապաղ դիմեն Անթալիայի գլխավոր հյուպատոսություն: Անձնակազմը կտրամադրի որակյալ օգնություն: Եվ կարող եմ ձեզ վստահեցնել, որ նման դեպքերն անուշադրության չեն մատնվի, և միջադեպի պատասխանատուները անպատ-իժ չեն մնա»,-եզրափակել է Երխովը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս