Պուտինը հայտարարել է Դոնբասում, Զապորոժիեում և Խերսոնում ռազմական դրություն մտցնելու մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Անվ-տшնգության խորհրդի նիստում հայտարարել է, որ հրամանագիր է ստորագրել Դոնեցկում, Լուգանսկում, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերում հոկտեմբերի 19-ից ռազմական դրություն մտցնելու մասին։

Նրա խոսքով՝ տարածաշրջանների ղեկավարներն իրավունք կունենան ստեղծել շտաբներ, որոնք կհամակարգեն աշխատանքն անվ-տшնգության բարելավման ուղղությամբ։

Պուտինը հիշեցրել է, որ այդ տարածքներում ռազմական դրությունը գործում էր դեռևս Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնելուց առաջ։ «Այժմ մենք պետք է այդ ռեժիմը ձևակերպենք արդեն ռուսական օրենսդրության շրջանակում»,- պարզաբանել է Պուտինը։

Նախագահը հանձնարարել է եռօրյա ժամկետում իրեն առաջարկություններ ներկայացնել ձեռնարկվող միջոցառումների վերաբերյալ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս