Նիկոլ Փաշինյանը հուսով է, որ Ռուսաստանի աջակցությամբ կկարգավորվեն հայ-թուրքական հարաբերությունները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի նիստի ժամանակ ունեցած ելույթում անդրադարձավ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին:

«Գիտեք, որ մեզ մոտ սկսվել է Թուրքիայի հետ երկխոսությունը: Մենք հուսով ենք, որ Ռուսաստանի աջակցությամբ կկարգավորենք հարաբերությունները»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը իր ելույթում նաև խոսեց հայ-ադրբեջանական բանակցությունների մասին, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի մասին:

«Մենք ինտենսիվ շփումների մեջ ենք Ադրբեջանի հետ՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված: Այդ կոնտեքստում նույնպես ակնկալում ենք Ռուսաստանի Դաշնության աջակցությունը ոչ միայն որպես Հայաստանի Հանրապետության ռազմավարական դաշնակից. Ռուսաստանի Դաշնությունը շատ մոտ գործընկեր է Ադրբեջանի համար, ինչը ևս ստեղծում է հնարավորություններ: Ես ուզում եմ ընդգծել Ռուսաստանի Դաշնության կարևոր դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր»,- ասաց Փաշինյանը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս