Հայաստանը հայտ է ներկայացրել Իրանից ԱԹՍ-ներ գնելու համար

22 երկիր պաշտոնական հայտ է ներկայացրել իրանական արտադրության ռազմական անօդաչու թռչող սարքեր գնելու համար , որոնց թվում է նաև Հայաստանը։ Այս մասին նշել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատար և Իրանի գերագույն առաջնորդի գլխավոր ռազմական օգնական գեներալ-մայոր Յահյա Ռահիմ Սաֆավին։

«Ներկայումս իրանական անօդաչու թռչող սարքերի գնման թեկնածու երկրներն են Հայաստանը, Տաջիկստանը, Սերբիան, Ալժիրը, Վենեսուելան և այլ երկրներ»,- երեկ ասել է Սաֆավին։

Նշենք , որ Հայաստանը հնդկական «Solar group» ռազմաարդյունաբերական ընկերությանը «Pinaka» համшզ-шրկային կր-шկի ռեակտիվ համակարգերի մատակարարման պատվեր է տվել։ Այս մասին հայտնել է ընկերության նախագահ Սաթյանարայան Նուվալը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս