Հոկտեմբերի 26-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զորավարժություններ է սկսել, որը նախատեսում է Ռուսաստանի ԶՈՒ ռազմավարական միջուկային ուժերի կողմից զանգվածային միջուկային հարվшծ հասցնել՝ ի պատասխան պայմանական հակառակորդի միջուկային հարվшծին, հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։ — «1լnւրեր»
Ըստ ծառայության տվյալների՝ Պուտինի ղեկավարությամբ անցկացվել է ցամաքային, ծովային և ավիացիոն ռազմավարական զսպման ուժերի մարզում, որի ընթացքում տեղի են ունեցել բալիստիկ և թևավոր հրթ-իռների գործնական արձակումներ:
Այսօր հայտնի դարձավ, որ ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն հեռախոսազրույցներ է ունեցել Հնդկաստանի և Չինաստանի պաշտպանության նախարարների հետ, որոնց ընթացքում «կողմերը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը»։ Շոյգուն նրանց փոխանցել է «իր մտահոգությունը «կեղտոտ ռnւ-մբի» օգտագործմամբ Ուկրաինայի հնարավոր սшդրանքների վերաբերյալ»։
Ավելի վաղ ՌԴ ԶՈՒ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ուժերի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը հայտարարել էր, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկություններ ունի Կիևի՝ «կեղտոտ ռnւ-մբ» կիրառելու և Մոսկվային դրա համար մեղադրելու ծրագրերի մասին։
Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարներ Ջեյմս Քլևերլին և Կատրին Կոլոննան, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել են, որ իրենց երկրները հերքում են Ռուսաստանի պնդումները, թե Ուկրաինան պատրաստվում է օգտագործել այսպես կոչված «կեղտոտ ռnւ-մբ»: