Բրիտանական հատուկ ջոկատայինները ուկրաինացի զինվորականներին նախապատրաստում են Ղրիմի վրա հարձակումների համար։ Այս մասին տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները:
Մեծ Բրիտանիայի զ-ինված ուժերի հատուկ ստո-րաբաժանումները մեծ թվով ուկրաինացի զինվորականների են պատրաստում Ղրիմի տարածքում գործողություններ իրականացնելու համար։ Ըստ աղբյուրի ուկրաինացի զինվորականները ուսուցանում են Ղրիմի կրիտիկական ենթակառուցվածքի վրա հարձակվելու համար, և հավանական է, որ Սևաստոպոլի վրա 16 անօդաչու սարքերի վերջին հարձակումը կարող է լինել ուկրաինացի զինվորականների համար նման ուսուցման արդյունք:
«Կան ստացված գաղտնի փաստաթղթեր, որոնք մանրամասնում են, թե ինչպես են բրիտանական ռազմական հետшխ-ուզության պաշտոնյաները համաձայնագիր ստորագրել Ուկրաինայի անվ-տшնգության ծառայության (SBU) Օդեսայի մասնաճյուղի հետ՝ ստեղծելու և վարժեցնելու ուկրաինական գաղտնի բшնակ:»,- ասվում է հրապարակված նյութում։
Մի քանի օր առաջ հայտնի էր դարձել , որ Ուկրաինա են ժամանել ծովային անօդաչու մեքենաների հետ աշխատելու արևմտյան ռազմական փորձագետներ, ինչը միայն մեծացնում է հավանականությունը, որ Ուկրաինայի զ-ինված ուժերը կարող են նոր լայնածավալ հարձակումներ իրականացնել Ղրիմի վրա՝ այլ երկրների զինվորականների վերապատրաստումից հետո։