Նոր ճգնաժամ . Թուրքական լիրան րոպեների ընթացքում պա յթեց

Սեպտեմբերի 22-ի դրությամբ 1 ամերիկյան դոլարի նկատմամբ թուրքական լիրայի փոխարժեքը հասել է 18.38-ի։ Սա հակառեկորդ է թուրքական ազգային արժույթի արժեզրկման պատմության մեջ։ — «Է րմենիհшբեր»

Ընդհանուր առմամբ՝ լիրան ապրիլ ամսվա վերջից ի վեր դոլարի նկատմամբ արժեզրկվել է 19%-ով, տարեսկզբից ի վեր՝ 28․1%-ով, իսկ վերջին մեկ տարում՝ 54.3%-ով։

Նախորդ տարի լիրան արժեզրկվել էր ընդհանուր 40%-ով։

Հիշեցնենք, որ 1 ամերիկյան դոլար նկատմամբ թուրքական լիրայի փոխարժեքը հատել էր 18-ի սահմանը նաև 2021թ․ վերջին։ Իրավիճակը կարգավորելու նպատակով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր տնտեսական քայլերի փաթեթի մասին:

Տնտեսական քայլերի փաթեթի գործադրմամբ, ինչպես նաև Թուրքիայի Կենտրոնական բանկի պահուստների հաշվին շուկայում միլիարդավոր դոլարների ներարկումների արդյունքում հնարավոր էր եղել միայն մի քանի ամիս փոխարժեքը կայուն պահել 14.7 լիրայի շրջակայքում:

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս