Պենտագոնը ավիակիրներ է մոտեցրել Թայվանի ափերին . Մանրամասներ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի հնարավոր այցի ակնկալիքով Պենտագոնը սկսել է լրացուցիչ ուժեր, այդ թվում՝ ավիակիրներ մոտեցնել Թայվանին , այս մասին գրում են չինական լրատվամիջոցները:

«ԱՄՆ-ի մի շարք զի-նվորականներն ի սկզբանե դեմ էին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահի այցին, բայց այժմ, ըստ երևույթին բուֆերային գոտի են ստեղծում Նենսի Փելոսիի ինքնաթիռի համար, փաստորեն հնարավոր է նա որոշի մտնել Թայվան», — ասվում է զեկույցում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Փելոսին Թայվան կարող է ժամանել օգոստոսի 2-ին։ Ինչպես գրում են չինական լրատվամիջոցները, ԱՄՆ քաղաքական գործիչը կարող է գիշերել կղզում, իսկ հաջորդ օրը հանդիպել տեղի վարչակազմի ղեկավար Ցայ Ինգ Վենի հետ։

Չինաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Թան Կեֆեյը հիշեցրեց , որ ԱՄՆ-ը խոստացել է չաջակցել Թայվանի անկախությանը, ուստի Չինաստանը պահանջում է դա հաստատել իրական գործողություններով։ Նա զգուշացրել է, որ չինացի զի-նվորականները ձեռքերը ծալած չեն նստի, եթե Փելոսին այցելի կղզի։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս