Էրդողանը կրկին սպш ռնացել է Հունաստանին. «Մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բալկանյան երկրներ կատարելիք այցից առաջ ելույթ է ունեցել, որի ընթացքում անդրադարձել է արտաքին քաղաքականությանն ու տարածաշրջանային խնդիրներին: — «Է րմենիհшբեր»

Էրդողանը մասնավորապես նշել է, որ Եվրոպան հնձում է այն, ինչ ցանում է: Ըստ նրա՝ Եվրոպայի վերաբերմունքն ու պատժամիջոցները Պուտինի նկատմամբ անխուսափելի դարձրին Պուտինի հակառակ ռեակցիան, որի արդյունքում Եվրոպան այս ձմռանը լուրջ փորձանքների միջով կարող է անցնել: Թուրքիայի նախագահը կարծում է, որ իրենց երկրին նման փորձանքներն չեն սպասում:

Հունաստանին ևս մեկ անգամ մեղադրելով Թուրքիայի նկատմամբ «ոտ-նձգությունների» մեջ՝ Էրդողանը իրեն հատուկ ոճով սպш-ռնալիքներ է հնչեցրել ուղղված Հունաստանին:

Էրդողանն արտաբերել է թուրքկան ազգայնականության և ծավալապաշտական քաղաքականության ամենահայտնի «թևավոր խոսքերից» մեկը դարձած «Մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ» նախադասությունը:

Թուրքիայի նախագահի այս սպш-ռնալից հռետորաբանությունն արժանացել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի արձագանքին: Դենդիասը Թուրքիային մեղադրել է պրովակացիաների դիմելու մեջ և նշել, որ բարձրաձայնելու են, թե իրականում ով է խաթարում ՆԱՏՕ-ի ներդաշնակությունը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս