Էրդողանը Թուրքիայի տնտեսությունը վերակենդանացնելու համար Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Սալմանից 20 միլիարդ դոլար է խնդրում

Թուրքիայի արժութային պահուստներն ուժեղացնելու նպատակով Անկարայի և Սաուդյան Արաբիայի միջև բանակցություններ են եղել 20 միլիարդ դոլարի ներհոսքի շուրջ։ Այս մասին բրիտանական պարբերականին տված հարցազրույցում հայտնել է Թուրքիայի Գանձապետարանի և ֆինանսների նախարարության ինչ-որ պաշտոնյա, որի անունը չի նշվում։ — «Է րմենիհшբեր»

Անանուն աղբյուրը նաև նշել է, որ Թուրքիան նման գումարային ներհոսք է ակնկալում նաև ԱՄԷ-ից և Կատարից։

Հաղորդվել է նաև, որ մինչև այժմ Ռուսաստանը Թուրքիային 7 մլրդ դոլարի ֆինանսական փոխանցում է կատարել։

Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը նախորդ ամիս Անկարայում հանդիպել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Թուրքիայում տնտեսական ճգնաժամը շարունակում է խորանալ, իսկ թուրքական ազգային արժույթը՝ թուրքական լիրան մոտենում է արժեզրկման ռեկորդի սահմաններին։ Այս ամենը հաղթահարելու համար Թուրքիայի իշխանությունները կիրառելով տնտեսական քաղաքականության ողջ գործիքակազմը՝ «ապավինում են տարբեր երկրների օգնությանը»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս