Նոր նախագիծ . Նորակոչիկը կարող է ծառայել մի քանի ամիս , վճարելով 24 մլն դրամ. Մանրամասներ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը նոր նախագիծ է դրել հանրային քննարկման, որով առաջարկվում է ներդնել պայմանագրային զի-նվորական ծառայության նոր համակարգ, ինչպես նաև շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զի-նծառայություն՝ ՀՀ պետական բյուջե գումար վճարելու պայմանով:

«Զի-նվորական ծառայության և զի-նծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը հրապարակվել է e-draft կայքում:

Հիմնավորման մեջ նշվում է, որ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրին համապատասխան պայմանագրային զի-նվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու, արհեստավարժ պայմանագրային զի-նվորական ծառայության զարգացման համար նախադրյալներ ստեղծելու, շարքային կազմի պարտադիր զի-նվորական ծառայության փոխարեն շարքային և սպայական կազմերի պարտադիր զի-նվորական ծառայությունից պայմանագրային զի-նվորական ծառայության անցման նոր համակարգ և շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զի-նծառայության ընթացակարգ ներդնելու անհրաժեշտությամբ:

Նշվում է, որ գործող օրենքով ներդրվել է շարքային կազմի պարտադիր զի-նվորական ծառայություն անցնելու համակարգ, որը ենթադրում է 36-ամսյա ժամկետով շարքային կազմի պարտադիր զի-նվորական ծառայության անցում՝ ՊՆ-ի հետ քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր կնքելու միջոցով: Համակարգը նախատեսում էր շարքային կազմի մյուս պարտադիր զի-նծառայողների համեմատ ավելի մեծ չափով ամսական դրամական բավարարման հաշվարկում (35.000-45.000 դրամ չափով), ամսական 7 օրացուցային օր ժամկետով արձակուրդի տրամադրում և ծառայության ժամկետի ավարտով կամ առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքերում պատվովճարի հատկացում (5 մլն դրամ չափով):

«Համակարգի ներդրումից հետո համապատասխան ծառայություն անցնելու ցանկություն հայտնողների քանակն ի սկզբանե չբավարարեց ակնկալվող քանակները՝ աստիճանաբար նվազելով, ինչպես նաև 2021-2022թթ. զորակոչերի ընթացքում չարձանագրվեց ոչ մի դիմում: Բացի այդ, 2020 թվականի ռազ-մական գործողություններից հետո բավական թվով զի-նծառայողներ վաղաժամկետ հրաժարվեցին ծրագրից և շարքային կազմի պարտադիր զի-նվորական ծառայության 24-ամսյա ժամկետը լրացած լինելու հիմքով արձակվեցին զի-նվորական ծառայությունից: Ներկայումս ծրագրով զի-նվորական ծառայությունը շարունակում են ընդամենը երեք զի-նծառայող, որոնց ծառայության 36-ամսյա ժամկետն ավարտվում է 2023 թվականի հունվարին:

Այդ կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել ներդնել նոր ծրագիր, այս անգամ՝ շարքային և սպայական կազմերի պարտադիր զի-նվորական ծառայությունից պայմանագրային զի-նվորական ծառայության անցման միջոցով («Հայրենյաց պաշտպան» ծրագիր), որի ժամկետը նախատեսվում է 5 տարի, ինչպես նաև կնքած պայմանագրի ժամկետի ավարտից հետո, անկախ զինծառայությունից արձակվելու կամ ծառայությունը շարունակելու ցանկությունից, կամ առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքում այդ զի-նծառայողներին կհաշվարկվի պատվովճար՝ 5 մլն դրամ չափով, որը զի-նծառայողը (կամ քաղաքացին) տնօրինելու է իր հայեցողությամբ»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ:

ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով նախատեսվել է աստիճանական և կանոնակարգված ձևով պարտադիր զի-նվորական ծառայության ժամկետի կրճատման օրենսդրական հիմքերի ստեղծում, որի շրջանակներում, հաշվի առնելով նաև մի շարք օտարերկրյա պետությունների փորձը, առաջարկվում է շարքային կազմի պարտադիր զի-նվորական ծառայության որոշակի ժամկետը և, դրանով պայմանավորված՝ զի-նծառայողի պատրաստության ուսումնական փուլը լրանալու դեպքում (միջինը՝ չորսուկես ամիս), զի-նծառայողի կողմից ՀՀ պետական բյուջե 24 մլն դրամ վճարելու պայմանով, զի-նծառայողին պարտադիր զի-նվորական ծառայությունից վաղաժամկետ արձակելու հնարավորություն: Նշված գումարի չափը նախատեսվել է նաև այն տրամաբանությամբ, որ մեկ պարտադիր զի-նծառայողի փոխարեն 5 տարի ժամկետով հնարավորություն է ընձեռվելու պայմանագրային զի-նծառայողին հաշվարկել մինչև 400.000 դրամ ամսական վարձատրություն, ինչը արհեստավարժ զի-նվորական ծառայության համակարգ ներդնելու մոտիվացիոն կարևորագույն բաղադրիչ է:

Գործընթացը փոխկապակցված է նաև մար-տական և դրան հավասարեցված խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զի-նվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զի-նծառայողների ատեստավորման ու դրա հիման վրա լրավճարների սահմանման համակարգի ներդրման հետ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս