Զատուլինի շնորհավորական ուղերձը . «Ես աղոթում եմ Աստծուն, որ բոլորը հարգանքով վերաբերվեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդին»

ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը շնորհավորել է Արցախի ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ։

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Շնորհավորում եմ Հանրապետության տոնի առթիվ։ Ուզում եմ ձեզ վստահեցնել, որ Ռուսաստանի ոչ անտարբեր մարդիկ կողմ են Լեռնային Ղարաբաղում խաղաղությանը և բարգավաճմանը: Բազմաթիվ պատերազմներ անցնելով Լեռնային Ղարաբաղի բնիկների հետ ուս ուսի տված, այսօր մասնակցելով Ուկրաինայում հատուկ ռազ-մական գործողությանը, մենք զգում ենք արդարության վրա հիմնված աշխարհի կարիքը։ Մարդիկ, ովքեր անցյալ տարիներին զ-ենք են վերցրել իրենց պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու համար, ունեն ինքնորոշման լիարժեք իրավունք։ Ես աղոթում եմ Աստծուն, որ բոլորը հասկանան դա և հարգանքով վերաբերվեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդին։

Ձեզ և հանրապետությանը մաղթում եմ խաղաղություն, երջանկություն և բարօրություն»։

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 2-ին, նշվում է Արցախի Հանրապետության անկախության օրը։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս