Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ցամաքային զորքերի հյուսիս-արեւմտյան տարածաշրջանային շտաբը հայտարարել է երկրի հյուսիս-արևմուտքում՝ Արևմտյան Ադրբեջան նահանգի սահմանամերձ շրջանում լայնածավալ զորավարժություններ սկսելու մասին:
Այս մասին հայտնում են իրանական լրատվական գործակալությունները:
Զորավարժություններն անցկացվում են Պասվայի և Պիրանշահրի շրջանում:
Զորավարժությունները կանցկացվեն գիշերային ժամերին ռազմական գործողությունների ժամանակ ստո-րաբաժանումների մшր-տական պատրաստությունը բարձրացնելու նպատակով:
Նշենք , որ Ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստո-րաբաժանումների Իրանի քթի տակ սկսել են անցկացնել զորավարժություններ։ Զզորավարժությունները անցկացվում են Ադրբեջանի հարավային սահմանների մոտ գտնվող տարածքներում, հենց Իրանի սահմանների մոտ:
Իր հերթին ԱՄՆ-ը ռազմական ինքնաթիռներ է ուղարկել Իրան: Սա տեղի է ունենում այն հաղորդումներից հետո, ըստ որի՝ Իրանը հարձակում է նախապատրաստում Սաուդյան Արաբիայի վրա: