Չավուշօղլուն կրկին տնտեսական հնարավորություններ է առաջարկել Հայաստանին, կրկին՝ պայմանով .
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Քուվեյթի ԱԳ նախարար Մուհամմեդ ալ-Սաբահի հետ հանդիպմանը խոսել է նաև տարածաշրջանում Արցախյան պատ երազմից հետո ստեղծված իրավիճակի մասին: Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը:
Թուրք նախարարը մասնավորապես ասել է. «Այս (Ղարաբաղի-խմբ.) հրшդшդшրը լավ հնարավորություն է: Տարածաշրջանում կայունություն ապահովելուն զուգահեռ կարևոր նախագծեր կյանքի կոչելու և հարաբերությունները կարգավորելու տեսանկյունից մեր առջև հնարավորություն է բացվել:
Եթե Հայաստանն այս ամենը դրական գնահատի, ապա Հարավային Կովկասը կրկին կարող է դառնալ խաղաղության և կայունության տարածաշրջան»: